Լիբիայի կառավարական ուժերը լայնամասշտաբ գործողություններ են սկսել Բենղազի քաղաքում, որը հայտնվել է իսլամիստների ձեռքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարը: Նրա խոսքով' մոտակա ժամերին քաղաքը կազատագրվի «Անսար աշ Շարիա» իսլամիստական խմբավորումից, և այնտեղ կյանքը կկայունանա:
Լիբիական օդային ուժերը կօժանդակեն ցամաքային զորքերին և կռմբակոծեն իսլամիստների դիրքերը: Նախօրեին «Բենին» օդանավակայի մոտ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով զինծառայողներ են զոհվել: Օդանավակայանի տարածքում տեղի ունեցող բախումների զոհ է դարձել ավելի քան 130 մարդ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ծայրահեղական խմբավորումների և կառավարական ուժերի բախումների հետևանքով 27 մարդ էր զոհվել, ևս 46-ը վիրավորվել էին:
Գեներալ Հաֆթարը մայիսին հակակահաբեկչական գործողություններ է սկսել ծայրահեղական խմբավորումների, այդ թվում «Անսար աշ Շարիա», «Ալ Կաիդա» և «Մուսուլման եղբայրների» կազմակերպությունների դեմ: