Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից վարձկանների տեղափոխումը Ադրբեջան, գրում է Shantnews.am-ը:
«Օրինակ «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա Թուրքիայի կողմից: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայաննները, որպեսզի տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների Ադրբեջան»,- ասել է Լիբիայի ազգային բանակի գեներալը: