Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել է երկրում ընդհանուր մոբիլիզացման մասին՝ արտաքին ագրեսիայի դեմ պայքարելու համար, հաղորդել է «Al Arabiya» հեռուստաալիքը:
Նա կոչ է արել բոլոր լիբիացիներին «հավաքվել և դիմակայել այն թշնամուն, որը որոշել է տիրել երկրին»: «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, սկսելով իր պատերազմը Լիբիայում, վտանգում է արաբների ազգային անվտանգությունը»,- հայտարարել է Հաֆթարը: Նա մեղադրել է Էրդողանին «Լիբիայում Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու արկածախնդրության համար», ու կոչ արել թուրք ժողովրդին «ապստամբել ընդդեմ նախագահի, ով իր բանակը մղում է մահվան»: