Սիրիական բանակը պաշտպանական ուժերի հետ համագործակցության արդյունքում վերահսկողություն է հաստատել Լաթաքիայի հյուսիսում գտնվող Այն ալ Ջուզա և Ռուիսա ալ Ջաաուրա գյուղերի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ՝ տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ  զինյալներ են սպանվել: Նրանց մեծամասնությունը սիրիացիներ չեն: Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ բանակը հարձակում է գործել զինյալների՝ Լաթաքիայի հյուսիսի մի քանի գյուղերում գտնվող հավաքատեղիների վրա՝ լուրջ վնասներ հասցնելով նրանց. նաև ոչնչացվել են նրանց զենքերը:

 

Միևնույն ժամանակ, բանակը և պաշտպանական ուժերը վերահսկողություն են հաստատել Համայի Մասասանա գյուղի վրա:

 

Զինյալները կորուստներ են կրել նաև Դարաայի և Կունեյտրայի գյուղերում: Դեր Զորում սիրիական բանակը ոչնչացրել է ԻԼԻՊ խմբավորման պատկանող 2 թաքստոցներ, արդյունքում՝ ահաբեկչներ են սպանվել և վիրավորվել:

 

Ավելի վաղ սիրիական բանակը հարձակվել էր Դամասկոսի մերձակայքում գտնվող Դումա քաղաքի Թել Սուան գյուղաքաղաքի վրա և հսկողություն հաստատել այնտեղ: