Սիրիական բանակը Լաթաքիայի մարզում հսկողություն է հաստատել երկու կարևոր' 803 և 767 կետերի վրա՝ ահաբեկիչներին պատճառելով մեծ վնասներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը, Լաթաքիայի հյուսիսում տարածվել են հիմնականում «Ջաբհա ան Նուսրա», «Ահրար աշ Շամ», «Ահրար Սահի լ» և այլ ահաբեկչական խմբավորումներ: Սիրիական բանակը կանխել է Ղամամ գյուղից ահաբեկիչների ներխուժումը Քաֆրայա և Ուատա ալ Խան գյուղերի միջև գտնվող ռազմակետեր: Տեղի ունեցած բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել:

 

Աղբյուրի տեղեկացմամբ' ահաբեկչական խմբավորումները թուրքական իշխանությունների աջակցությամբ հեշտությամբ հատում են թուրք-սիրիական սահմանը և հարձակումներ իրականացնում անվտանգ շրջանների վրա:

 

Ավելի վաղ սիրիական ուժերը հսկողություն էին հաստատել Դուրին բլրի վրա՝ այնտեղ ոչնչացնելով մեծ թվով ահաբեկիչների:

 

«Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը լուրջ կորուստներ է ունեցել Դարաայի գյուղերում: Մասնավորապես, Հորդանանի սահմանի մերձակայքում գտնվող Ջիզա գյուղաքաղաքում ահաբեկիչներին պատկանող զինապահեստ է ոչնչացվել: Գյուղաքաղաքը համարվում է Հորդանանից սիրիական տարածք նեթափանցելու գլխավոր ուղիներից մեկը, որտեղով նաև զենք է տեղափոխվում:

 

Բախումները զինյալների դեմ շարունակվում են Հոմսի, Համայի, Հալեպի մարզերում: Հալեպի Խան Տուման, Մանսուրա գյուղերում ահաբեկիչների հավաքատեղիներ են ոչնչացվել;

 

Սիրիական համակարտության չորս տարիների ընթացքում Սիրիայի բնակչությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Միլիոնավոր սիրիացիների գաղթական են դարձել երկրի ներսում կամ տեղափոխվել են հարևան Լիբանան, Հորդանան, Թուրքիա: Հակամարտության չորս տարիների ընթացքում զոհվել է ավելի ք ան 220 հազար մարդ: