Սիրիայի զինվորականներն ակտիվ հարձակում են իրականացնում «Ալ-Նուսրա»-ի և ԻԼԻՊ-ի գրոհայինների վրա՝ ճակատի բոլոր ուղղություններով: Մասնավորապես, ծանր հրետանու կիրառմամբ կատաղի մարտեր են մղվում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Դամասկոս - Հալեպ երթուղու վերահսկողության համար: Գործի են դրվում 130 մմ տրամաչափի M46 թնդանոթներ, հեռահար հաուբիցներ, նաև «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

 

 

«Մեր գործողության նպատակը՝ սիրիական հողի բոլոր շրջանների ազատագրումն է, սկսած Համա նահանգի հյուսիսային շրջաններից: Երբ կազատենք այդ բոլոր շրջանները և կշարժվենք դեպի Իդլբ, այնտեղ կքշենք նրանց դեպի թուրքական սահման»,- ասել է բանակի հրամանատարը: