Սիրիական հեռուստաալիքներից մեկը ցնցող կադրերով մի տեսանյութ է հրապարակել: Պալմիրա քաղաքի մերձակայքում ԻԼԻՊ-ը փորձել է շրջանցել սիրիական բանակի դիրքերը, սակայն գրոհայիներին դիմավորել են տանկերի և հրետանու դիպուկ կրակով և օդային հարվածներով, ինչից հետո ահաբեկիչները սկսել են նահանջել և ոչնչացվել են Հակատանկային կառավարվող հրթիռային համակարգով:

 

Հեռուստաընկերությունը նաև ուշադրություն է հրավիրել թթվածնային դիմակների վրա, որոնք վկայում են, որ Սիրիայում ԻԼԻՊ-ը պատրաստվում է քիմիական զենք օգտագործել: