Սիրիական բանակը հաջողություններ է գրանցել Դամասկոսի արևելքում գտնվող Ջոբար թաղամասում՝ ոչնչացնելով զինյալների թունելները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» կայքը, քրդական ուժերը կասեցրել են Սիրիայի հյուսիսում գտնվող Այն ալ Արաբ քաղաքի ուղղությամբ ԻԼԻՊ խմբավորման առաջխաղացումը: Աղբյուրի տեղեկացմամբ' սիրիական բանակը պատրաստ է ամբողջովին հսկողություն հաստատել Ադրա գյուղաքաղաքի վրա:

 

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ' սիրիական բանակը ռմբակոծել է Արևելյան Ղուտայի Դումա քաղաքը, ինչի հետևանքով 6 քաղաքացի է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև թեժ մարտեր են ընթանում Ադրա քաղաքում : Կառավարական ուժերը ռմբակոծում են քաղաքը: Ռմբակոծության հետևանքով, ըստ աղբյուրի, 7 քաղաքացի է զոհվել:

 

Սեպտեմբերի 25-ի գիշերը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նախաձեռնությամբ օդային հարվածներն ուղղվել են Դեր Զորի ալ Մայադին քաղաքում, Կուրիա և Բակրաս գյուղաքաղաքներում ԻԼԻՊ-ի դիրքերին: Հարվածներն ուղղվել են նաև նավթային բազաների վրա: