Սիրիական բանակն ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Դամասկոսի մերձակայքում գտնվող Մլիհա գյուղի վրա: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակը շարունակում է ռազմական գործողություններ ծավալել Արևելյան Ղուտայի շրջանում և Դամասկոսի այլ գյուղերում: Տեղի ունեցած բախումների ժաման ակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Նրանց թվում եղել են թունիսցիներ: Բախումները շարունակվել են նաև Ադրա գյուղաքաղաքի շրջանում, որտեղ ավելի քան 2 տասնյակ զինյալներ են սպանվել:
Սիրիական բանակն առաջընթաց է գրանցել նաև Հալեպի Ռամուսա և Օմարիա թաղամասերում, որտեղ զինյալները լուրջ կորուստներ են կրել: Բախումները շարունակվել են նաև Ջանդուլ, Մասաքին Հանանու, Բանի Զեյդ, ալ Լիրմուն, Քասթիլիո, Շեյխ Սաիդ, Քաֆր Դաիլ թաղամասերում: Ոչնչացվել են զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենքեր:
Հոմսում և Իդլեբում տեղի ունեցած բախումների ընթացքում զինյալները մեծ կորուստներ են կրել:
ՄԱԿ-ի տվյալներով , Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 130 հազարը: Զոհված հայերի թիվը գերազանցել է 90-ը: