«Իսլամական պետություն» կազմակերպության զինյալները նոյեմբերի 28-ին հարձակում են գործել Թիրքիթի հարավում գտնվող Դաջիլ գյուղաքաղաքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրաքյան լրատվամիջոցները, իրաքյան ուժերին հաջողվել է կասեցնել նրանց հարձակումը: Իրաքի ներքին գործերի նախարարությունը հայատարարել է, որ Անբարի մարզի Ռամադի, Հիթ քաղաքների շրջակայքում տարածքներ են ազատագրվել ԻՊ-ից:
Պենտագոնը հայտարարել է, որ A-10 Warthog տեսակի օդանավեր է Աֆղանստանից ուղարկել Քուվեյթ, որպեսզի նրանք հաջորդ շաբաթվանից միանան ԻՊ-ի դեմ պայքարին:
Նախօրեին իրաքյան բանակը կասեցրել էր ԻՊ-ի հարձակումը Ռամադի քաղաքի վրա: Տեղի ունեցած բախումների ժամանակ իրաքյան ուժերի 4 զինվոր է զոհվե, ևս 21-ը' վիրավորվել: Մյուս կողմից, Դիյալա մարզում անվտանգության ուժերի կողմից սպանվել է ԻՊ-ի էմիրը և նրա 3 օգնականները: Անվտանգության աղբյուրների տեղեկացմամբ' Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքում ԻՊ-ի 12 անդամներ են սպանվել, վնասազերծվել են 2 ականապատ մեքենաներ, 5 պայթուցիկ սարքավորումներ:
«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:
Իրաքյան ուժերը միջազգային դաշինքի հետ միասյն լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել ԻՊ-ի դեմ՝ փորձելով նրանց հսկողության տակ գտնվող տարածքները հնարավորինս արագ ազատագրել: