Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը Գազիանթեփի ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում խոշոր հարձակում են կանխել: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվել է ութ մարդ, ովքեր կասկածվում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ լինելու մեջ: Իրականացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել է 146 կիլոգրամ պայթուցիկ:
Թուրք իրավապահ մարմինները հայտնում են, որ ձերբակալվածները նախապատրաստում էին խոշոր հարձակումներ երկրի տարբեր շրջաններում՝ խոշոր քաղաքներում, ուժային կառույցների վրա, հանրային վայրերում: