Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում խոշոր ահաբեկչական հարձակում է կանխվել, հաղորդում է Trend-ը:
Անկարայի ավտոմայրուղիներից մեկում ոստիկանության կողմից իրականացրած հատուկ գործողության ժամանակ հայտնաբերվել է 100 կգ պայթուցիկ:
Ըստ նախնական տվյալների՝ հարձակումը ծրագրում էին իրականացնել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» անդամները:
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 97 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 240-ը: Թուրքիայի հետախուզության տվյալներով՝ այդ ահաբեկչական հարձակման հետևում կանգնած է «Իսլամական պետությունը»:
Ավելի վաղ զգուշացվել էր, որ երկրում հնարավոր է կրկնվեն ահաբեկչական գործողությունները: Եվս 20 մահապարտ Թուրքիայի տարբեր քաղաքներում ահաբեկչական հարձակումներ են նախապատրաստում իրականացնել: