Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քնած անդամներին, որոնք Մոսկվայում պատրաստվում էին ահաբեկչություն իրականացնել: Այդ մասին հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է «Риа Новости»-ն:
«Տվյալ խումբը եկել է Նոր Ուրենգոյից և պատրաստվում էր Մոսկվայի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ ծայրահեղականների կոորդինացիան տրվել է Սիրիայից՝ «Telegram»-ի միջոցով:
Ձերբակալվել է 20 մարդ, 17-ը հետախուզման մեջ է: Նրանց մոտ հայտնաբերվել են ԻՊ քարոզչության նյութեր: