Թուրքիայի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման երեք անդամի նկատմամբ, ովքեր ծրագրում են խոշոր ահաբեկչություն իրականացնել երկրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

 

Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը Հաջը Ալի Դուրմազին, Յունուս Դուրմազին և Սավաշ Յըլդզին հայտնաբերելու նպատակով համապատասխան հանձնարականներ է տվել բոլոր նահանգների իրավապահ մարմիններին: Տրամադրվել են նաև կասկածյալների լուսանկարներն ու անձնագրային տվյալները: