Թուրքիայում լրտեսության կասկածանքով վեց անձ է ձերբակալվել: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է CNN Türk հեռուստաալիքը ՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
Հատուկ գործողությունը տեղի է ունեցել Ստամբուլում և Անթալիայում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ կասկածյալները հարձակում են ծրագրել օտարերկրացիների վրա և փորձել են գաղտնի տեղեկատվություն ստանալ։
Կասկածյալները Թուրքիա մտնելուց անմիջապես հետո իրավապահների հսկողության տակ են եղել: Խուզարկության ընթացքում նրանց մոտ զենք են հայտնաբերել, էլեկտրոնային կրիչներ և ռուսական անձնագրեր: