Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո փորբակալվել է 754 մարդ, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:

 

Միևնույն ժամանակ Haber Turk-ը հաղորդում է 336 ձերբակալվածների մասին:

 

Երկրի գլխավոր դատախազի տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ: Նշվում է, որ կան զոհեր ինչպես զինվորականների, այնպես էլ շարքային քաղաքացիների շրջանում: Հայտնի է նաև, որ ուղղաթիռից ռմբակոծության հետևանքով զոհվել է 17 ոստիկան:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական իշխանությունները ձերբակալել են 130 զինվորի, ովքեր մասնակցել են ապստամբությանը: Նաև սպանվել է գեներալներից մեկը, ով մասնակցել է ռազմական հեղաշրջմանը: