Աշխատավորների օրվան նվիրված ցույցերը Թուրքիայում այս տարի ևս լայնամասշտաբ ձերբակալությունների պատճառ են դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, ցուցարարների և ոստիկանության միջև բախումների հետևանքով վիրավորվել է 24 մարդ, որից 6-ը' ոստիկան, ձերբակալվել են 203-ը:

 

Ցուցարարների մուտքը Թաքսիմի հրապարակ արգելափակելու նպատակով Ստամբուլի տարբեր փողոցներում երթևեկությունը դադարեցվել է: Հրապարակի հարակից շրջանների հյուրանոցներում հաստատված զբոսաշրջիկները, ովքեր այդ օրը պետք է երկրից մեկնեին, ստիպված են եղել իրենց ճամպրուկներով երկար տարածք անցնել ոտքով:

 

Թուրքիայի լրագրողների արհմիությունն արդեն հայտարարություն է տարածել' քննադատելով երկրի իշխանությունների գործողությունները և փաստելով, որ հերթական անգամ խախտվել է մամուլի ազատության իրավունքը, քանի որ մայիսի 1-ին իրավապահ մարմինները խոչընդոտել են շատ լրագրողների աշխատանքը: