Երկու մարդ Է ձերբակալվել Փարիզի Մանյանվիլ արվարձանում՝ երկու ոստիկանի սպանության կասկածանքով: Այդ մասին հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրի:

 

 

«Այդ մարդիկ կապված են մարդասպանի՝ Լարոսի Աբալայի հետ, որը ոստիկանության հատուկ նշանակության ուժերի գործողության ընթացքում չեզոքացվել է Մանյանվիլում՝ նրա զոհերի տանը»,- գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը:

 

 

Հունիսի 13-ի երեկոյան Փարիզի Մանյանվիլ արվարձանում 25-ամյա Լարոսի Աբալան սպանել Է ոստիկանության երկու աշխատակցի: Դրանից հետո նա ուժայինների կողմից ոչնչացվել է հատուկ գործողության ընթացքում:

 

 

Աբալան հաշվառման մեջ էր իրավապահ մարմիններում: Ինչպես ավելի վաղ հաղորդել Էր AFP գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրների, 2013 թվականին նա եղել է Ֆրանսիայում եւ Պակիստանում ահաբեկչական ցանցի կազմակերպման գործով ֆիգուրանտների թվում:

 

 

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտնել է, որ հանցագործը «սպանել Է ոստիկանության սպային ու նրա տիկնոջը, որը Իվլինի դեպարտամենտի կոմիսարիատի աշխատակցուհին է»:

 

 

Ֆրանսիայի իշխանությունները հարձակումը որակել են ահաբեկչական գործողություն:

 

 

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է այդ հանցագործության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: