ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները 2021թ. փետրվարի 14-ին՝ Ժամը 21:30-ի սահմաններում ծառայություն իրականացնելիս, Գյումրի քաղաքի Պ.Սևակ փողոցում գործող ռեստորանային համալիրի հարակից տարածքում նկատել են բարձրաձայն միմյանց հետ զրուցող երիտասարդների, մոտեցել են վերջիններիս, ներկայացել և պահանջել չխախտել հասարակական կարգը:
Ի պատասխան ոստիկանների օրինական պահանջներին՝ երիտասարդներից մեկն սկսել է քաշքշել իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի հագուստները, հարվածներ հասցրել վերջինիս և քաշքշուկին միջամտած մյուս ոստիկանին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված երիտասարդը հանդիսանում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի բնակիչ՝ ծնված 1985թ., որն ինքնակամ ներկայացել է իրավապահներին և ձերբակալվել՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ:
Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ճանաչվել են տուժող:
Ձեռնարկվում միջոցաառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով. ՔԿ
22:35 - 15.Փետրվար.2021
Առաջարկում ենք նաև
04/08/19 17:29
Մելիք Մանուկյանի եղբորը բերման ենթարկելիս ոստիկանները գործել են իրավաչափ. ոստիկանություն (տեսանյութ)
12/08/16 16:01
16-ամյա աղջկան բերման են ենթարկել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
20/07/16 17:09
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է
29/06/15 16:07
Ձերբակալվել է Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով
10/01/23 12:41
Տանտիրոջը տեսնելով՝ դիմել էր փախուստի․ Կոտայքի 31-ամյա բնակիչը գողության կասկածանքով ձերբակալվել է
23/08/20 23:12
Թբիլիսիում ձերբակալվել է դայակ` երկու տարեկան երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
20/09/19 16:43
Սպային ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Եղեգնաձորի 28-ամյա բնակիչը
25/07/16 20:16
Մեղադրանքներ են առաջադրվել՝ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար
Ամենադիտված
13:20
Լույս չի լինի
12:40
Եղանակը՝ առաջիկա օրերին
Լրահոս
20:30
Հայաստանը «Միսս տիեզերք» մրցույթի եզրափակչում կներկայացնի գեղեցկուհի Իրինա Զախարովան (լուսանկարներ, տեսանյութ)
11:51
Ինչու ենք պարտվել․ 44-օրյա պատերազմի պատճառների մասին զեկույցը պատրաստ է․ Քոչարյանը կդիմի ԱԺ (տեսանյութ)
09:57
ՀՀ իշխանությունների անակնկալ որոշումը․ ինչո՞ւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետևից ՀՀ իշխանությունները որոշեցին մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. 168.am
20:00
Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ Մոնակոյի եկեղեցում մատուցվել է հայկական պատարագ (լուսանկարներ, տեսանյութ)
17:40
Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք դպրոցների սանհանգույցները ողբալի վիճակում են․ Թովմասյան
17:20
Ի՞նչ աշխատանք են կատարում թշնամու սակրավորները Կիրանցի' դավաճանաբար իրենց հանձնարարված տարածքներում
16:18
Փաշինյան սեպտեմբերի 4․ «Մենք դպրոց չենք փակում»․ Սեպտեմբերի 5․ «Փակվում է Արարատի N3 հիմնական դպրոցը»
16:00
99 տարով՝ 1 ԱՄՆ դոլար վարձակալությամբ Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը տրվեց Սուրբ Աթոռին
23:12
Արամ Ա-ն Կանադայի դեսպանի հետ քննարկել է Ադրբեջանում սպասվող COP29-ը և դրա շուրջ զարգացումները
14:03
Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. ՔԿ
11:30
Կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատվելը ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր. Կարեն Դարբինյան
11:00
Ովքեր են պայքարում Կարմիր սարը հանքի վերածելու համար. ինչ ապօրինություններ են եղել. «Ժողովուրդ»
17:10
ՀՀ-ում 17 տարեկանների ամուսնությունից 23 երեխա է ծնվել․ արդարադատության նախարարի տեղակալը տվյալներ է ներկայացրել