Թուրքիայի 20 նահանգներում ոստիկանության աշխատակիցներ են ձերբակալվել, ովքեր կասկածվում են հակակառավարական գործունեության ներգրավվածության մեջ: Ինչպես հաղորդում է Haber Turk հեռուստաալիքը' արձակվել է ձերբակալության 29 հրաման:
Գործողության կենտրոնում է եղել Ստամբուլ նահանգը: Այնտեղ ձերբակալվել է Անվտանգության վարչության պետի նախկին տեղակալ Մահիր Չակալը: Կասկածյալների ցուցակում է նաև հանցավորության դեմ պայքարի նախկին պետ Նազմի Արդիչը:
Բոլոր կալանավորները կասկածվում են «լրտեսական գործունեության, փաստաթղթերի կեղծման, ապօրինի գաղտնալսման, կառավարության գործունեությանը միջամտելու և այն փոխելու մեջ»: