Ստամբուլի գլխավոր դատախազությունը 34 զինվորականի ձերբակալման օրդեր է տվել: Նրանք մեղադրվում են լրտեսության, ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու և կառավարության աշխատանքին խոչընդոտելու փորձերի համար' փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Համապատասխան որոշումը կայացվել է, այսպես կոչված, «զուգահեռ կառույցի», «Սելյամ թաուհիդ» ահաբեկչական կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում»,- նշվում է հաղորդագրությունում:
Ձերբակալվածները կասկածվում են «Սելյամ թաուհիդ» կազմակերպությանն անդամակցելու և «որոշակի շրջանակների» գործունեությանը մասնակցելու համար, որոնց նպատակն է «Թուրքիայի կառավարության տապալումը և նրա աշխատանքին խոչընդոտելը»:
Այդ կազմակերպության անդամներ են համարվում ընդդիմադիր գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի ստեղծած «Հիզմեթ» շարժման անդամները: Նրանց մեղադրում են երկրի ղեկավարության հեռախոսների անօրինական գաղտնալսման համար: