Թուրքիայի Ադանա նահանգի ոստիկանության ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրականացված գործողության շրջանակում ձերբակալություններ են գրանցվել:
Այս մասին հայտնում է թուրքական trthaber.com-ը:
Գործողությունների արդյունքում ձերբակալվել են 40 կասկածյալներ, որոնք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ:
Թուրքական ոստիկանությունը շարունակում է ակտիվ պայքար է ծավալել նաեւ գյուլենականների դեմ:
Գյուլենականների դեմ իրականացվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 61 բարձրաստիճան զինվորական:
Ձերբակալված զինվորականները մեղադրվում են պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական հռչակված Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ հարեքեթի» շարժման անդամ լինելու եւ պաշտոնական դիրքի չարաշահմամբ դրա գործունեությանը նպաստելու մեջ:
Դեկտեմբերի 22-ին Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում կազմակերպության անդամ լինելու կասկածանքով ձերբակալվել էր 31 մարդ: