Ավստրալիայի ոստիկանությունը սեպտեմբերի 18-ի առավոտյան սկսված հակաահաբեկչական գործողության ընթացքում 15 մարդ է ձերբակալել այն բանից հետո, երբ հաղորդում է ստացվել երկրի տարածքում մի շարք բռնարարքներ կատարելու «Իսլամական պետություն» խմբավորման պլանների մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:

 

Շուրջ 800 ոստիկաններ ավելի քան տասը օբյեկտ են ստուգել Սիդնեյում, Բրիսբենում եւ Լոգանում, հայտնել է համերկրային ոստիկանության կոմիսարի տեղակալ Էնդրյու Կոլվինը:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ը կոալիցիա է ստեղծում «Իսլամական պետության» դեմ համատեղ գործողությունների համար, որին, մասնավորապես, միացել է Ավստրալիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: