«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հաղորդել են իրաքյան երկու գյուղից 170 մարդու առևանգման մասին, հաղորդում է Agence France-Presse-ը:

 

Ինչպես հաղորդվում է, հարձակումն իրականացվել է Կիրկուկ շրջանում:

 

Զինյալները հարձակվել են բնակիչների վրա, երբ այդ գյուղերում այրվել է խմբավորման մի քանի դրոշ:

 

Դեկտեմբերին Գերագույն դատարանն արգելել է «Իսլամական պետության» գործունեությունը Ռուսաստանում' ճանաչելով այն ահաբեկչական խմբավորում: