Առնվազն 450 մարդ է ձերբակալվել Լիբանանի զինվորականների կողմից՝ Սիրիայի սահմանից ոչ հեռու Էրսալ քաղաքի մոտ: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ:

 

Լիբանանյան անվտանգության ծառայության ներկայացուցիչների հաղորդմամբ ձերբակալվածների մեջ, հնարավոր է, «իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները լինեն:

 

Շաբաթ օրը, լիբանանյան զորքերը հարձակվեցին ավազակախմբերի դիրքերի և ճամբարների վրա: Տասնյակ ահաբեկիչներ են վերացվել: