Ուկրաինայում ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ՌԻԱ «Նովոստիին»:

 

««Բորիսպոլի» օդանավակայանում «Ինտերպոլի» կողմից որոնվող հանցագործներին հայտնաբերելու միջոցառումների շրջանակում հայտնաբերվել ու ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, ում նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել՝ «ահաբեկչություն» հոդվածի հատկանիշներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Նշվում է, որ ձերբակալվածը ձեռնամարտի միջազգային մրցույթների բազմակի չեմպիոն է եղել: Նրան հանձնել են Ուկրաինայի ՆԳՆ-ի աշխատակիցներին:

 

Ուկրաինայի տարածքում երեկ ձերբակալվել են նաև Սինգապուրի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիներ, որոնց ևս հանձնել են ոստիկանությանը: