Ամերիկյան Սակրամենտո և Հյուսթոն քաղաքներում ձերբակալվել են Իրաքի քաղաքացի 2 պաղեստինցիներ՝ միջազգային ահաբեկչական միության հետ կապ ունենալու կասկածանքով, հաղորդում է Reuters-ը:

 

Դատական փաստաթղթերի համաձայն՝ նրանցից մեկն ԱՄՆ է ժամանել 2012-ին՝ որպես Սիրիայից փախստական, 2-րդը՝ 2009-ին: Իրազեկ աղբյուրի խոսքով՝ այժմ ստուգվում է նրանց կապը միմյանց հետ:

 

Սակրամենտոյում ձերբակալված 23-ամյա Ավս Մուհամեդ Յունիս ալ-Ջայաբը կասկածվում է Սիրիայի տարածքում մարտական գործողություններին մասնակցելու և իշխանություններին կեղծ տեղեկություն տրամադրելու համար:

 

Իր հերթին, Հյուսթոնում ձերբակալված Օմար Ֆարաջ Սաիդ ալ-Հարդանը մեղադրվում է «Իսլամական պետության» գրոհայիններին նյութական աջակցություն տրամադրելու համար: