Մայիսի 10-ին Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում գտնվող սրճարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում ծեծկռտուք է սկսվել չորս տղամարդկանց միջև: Այս մասին հայտնում է Комсомольская правда-ն:
«Միջադեպի արդյունքում դանակի հասցված վնասվածքներից սպանվել է մեկ մարդ: Մարդասպանն իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքում՝ մի քանի ժամ անց, հայտնաբերվել և ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության' 1990 թվականին ծնված քաղաքացի»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել: Միջադեպի մանրամասները բացահայտվում են: