Մոսկվայում ձերբակալել են 6 տարի առաջ քրեական հեղինակություն Իլգար Ալիևի սպանության մեջ կասկածյալին, որը համարվում էր «օրենքով գող» Ասլան Ուսոյանի («Դեդ Հասան») զինակիցը։

 Ձերբակալված 36-ամյա Հաջիբաբա Թալըբնահլըն նախկինում քրեական հեղինակություն Ռովշան Ջանիևի թիկնապահն էր։

Կասկածյալը բերման է ենթարկվել մայիսի 31-ին, «Սպիտակ տուն» ռեստորանում։

 

Նրան դեռ սպանության մեղադրանք չի առաջադրվել։

52-ամյա Իլգահ Ալիևը, որը քրեական աշխարհում հայտնի էր որպես Իլգար Դանաբաշ, գնդակահարվել է 2012-ի ապրիլի 19-ին, Մոսկվայի կենտրոնում։