Իսպանիայի ազգային ոստիկանությունը մայիսի 14-ին հայտնել Է կեղծ ֆիմաների բացահայտմանն ուղղված գործողություն անցկացնելու մասին, որոնք օգտագործվել են անօրինական ճանապարհով հարստանալու եւ հարկերի վճարումից խուսափելու համար:

 

Գործողության ընթացքում հետաքննվել է Մադրիդի, Բարսելոնի, Վալենսիայի, Ալիկանտեի, Գրանադայի եւ մի շարք այլ քաղաքների 135 կեղծ ֆիրմաների գործունեությունը: Այդ ընկերությունները, որոնք իբր աշխատել են զբոսաշրջության, շինարարության, աղբահավաքման եւ տրանսպորտային ծառայությունների բնագավառում, հետաքննության տվյալներով՝ չեն վճարել ավելի քան 20,5 մլն եվրո գումարի հարկեր:

 

1241 մարդու դեմ քրեական գործ Է հարուցվել: 740 կասկածյալներ ձերբակալված են: Նրանցից 30-ը ֆիրմաների տնօրեններ են, որոնք, չզբաղվելով իրական գործունեությամբ, աշխատողներ են վարձել, նրանց համար սոցիալական սուբսիդիաներ ստացել եւ փորձել են աշխատելու իրավունք ձեւակերպել հարյուրավոր օրարերկրյա քաղաքացիների համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: