Թուրքիան միայնակ չի կարող կասեցնել օտարերկրյա գրոհայինների համալրումը «Իսլամական պետություն» խմբավորման շարքերում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընին:

 

 

«Մինչ օրս մենք արտաքսել ենք 1,4 հազար մարդու, ովքեր համարվում են օտարերկրյա վարձկաններ: Բայց միայնակ մենք չենք կարող հաղթահարել այդ խնդիրը: Մենք տեսել ենք, թե ինչ բարբարոսական է ԻՊ-ի ահաբեկչական գործունեությունը, և ցավոք, շարունակում ենք դա տեսնել»,- ասել է նա:

 

 

Քալընի կարծիքով՝ «Բաշար ալ Ասադի բանակն օգտագործում է ԻՊ-ին «Սիրիական ազատ բանակի» դեմ»: «Եթե Ասադի բանակն ամեն օր ռմբակոծում է «Սիրիական ազատ բանակը», ապա ինչո՞ւ չի դիպչում ԻՊ-ին»,- նշել է նա: