ԱՄՆ-ն օրական 9 մլն դոլար է ծախսում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի համար: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչությունը. փոխանցում է BBC-ն:
2014թ. օգոստոսից Իրաքում և Սիրիայում իսլամիստների դեմ պայքարի համար արդեն իսկ ծախսվել է 2.7 մլրդ դոլար:
Նախորդ տարվանից ԱՄՆ-ն դաշնակիցների հետ ավիահարվածներ է հասցնում գրոհայինների դիրքերի ուղղությամբ։ Սակայն իսլամիստներն արդեն մեծ տարածքներ են գրավել Սիրիայում և Իրաքում: