Ստամբուլում ոստիկանության ծառայողները ձերբակալել են ավելի քան 200 մարդու, ովքեր փորձել են երթով անցնել Թաքսիմի հրապարակով, որը մայիսմեկյան ցույցերի համար փակ էր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երթի մասնակիցներին ցրելու համար ոստիկանության ծառայողները օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ:
«Ընդհանուր ձերբակալվել է 207 մարդ»,- հայտնում են Ստամբուլի նահանգապետարանից և հավելում, որ ցուցարարների մոտից առգրավվել է 40 հատ «Մոլոտովի կոկտեյլ», 17 հատ ձեռքի նռնակ, 176 հատ պայթուցիկ և մի քանի պաստառ:
Ավելի վաղ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել է, որ Թաքսիմ հրապարակում չի անցկացվելու մայիսմեկյան որևէ միջոցառում: