Թուրքիայի հարավում՝ Մերսին նահանգի Անամուռ շրջանում անտառային հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Քամին կրակը տարածելով հասցրել է մինչև անտառին հարակից բնակելի տարածքներ:

 

Հրդեհի հետևանքով տուժել են Չարըքլար համայնքի մի քանի բնակելի տներ և անասնագոմեր, սատկել են կենդանիներ:

Հրդեհը հանգցվել է մեծ դժվարությամբ: