Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Մայակովսկու 80 հասցեում: Գյումրու կենտրոնական շուկայի՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ այրվում է երկհարկանի սեփական տան տանիքը: Երկհարկանի կառույցի առաջին հարկում խանութներ են, իսկ դրան կից կան այլ տներ, տարածքում իրականացվում է նաև առևտուր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը, վարչությունը հրդեհի մասին ահազանգ ստացել է 16:23-ին:
Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է՝ ընդգրկելով բավական մեծ տարածք: Տարածքի նեղ լինելը անհարամար իրադրություն է ստեղծում հրշեջ-փրկարարների համար: «Այս պահին դեռ չի հաջողվել կրակը մեկուսացնել: Այրվում է տան տանիքի մեծ տարածք: Աշխատանքների մեջ ներգրավված է 5 մարտական հաշվարկ՝ Գյումրիի ց, Արթիկից և Ախուրյանից, բացի այդ, աշխատանքերին մասնակցում է նաև քաղաքապետարանի 2 ջրցան մեքենա: Աշխատանքերն այս պահին կարգավորվում են և շարունակվում»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:
Դեպքի տարածքում աշխատում են նաև ոստիկանության և շտապ բուժօգնության ստորաբաժանումները: