Երեկ երեկոյան, ժամը 20:30-ին մոտ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրու Գերցենի 33 տանը, այրվել է 25 տոննա չոր անասնակերը: Այն պատկանում էր նույն տան բնակիչ Հակոբ Թորոսյանին: Վնասը միայն նյութական է: Դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի 3 մարտական հաշվարկ, ոստիկանության օպերատիվ խումբը, հրդեհը մեկուսացվել է մոտավորապես ժամը 21:30-ի սահմաններում: Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է վառարանից:

 

Տեսանյութը դիտեք առանց մեկնաբանության: