«Mediamall.am»  լրատվականն առաջարկում է ծանոթանալ օրվա առավել ուշագրավ տեղեկություններին.


Բացահայտվել է Քանաքեռում կատարված սպանությունը

 

Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում տղամարդու դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 45 տան մոտ հայտնաբերել է 1970 թ. ծնված Արմեն Հակոբյանի դիակը' կրծքավանդակի ձախ մասում սուր կտրած-ծակած վնասվածքի հետքով:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արտակ Մ-ն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել են փորձաքննություններ:

Արտակ Մ-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Կա ճգնաժամ, բայց այն քաղաքական է. Ռուբեն Հակոբյան

 

Շատ հստակ է, որ այսօր իշխանությունն առաջնահերթ դարձրել է Սահմանադրական բարեփոխումների հարցը, և կարծես հիմնական բովանդակությունն այն է, որ պետության զարգացմանը խոչընդոտում է գործող Սահմանադրությունը: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ ինչպես իրենք, այնպես էլ շատ քաղաքական ուժեր, այն կարծիքին են, որ Հանրապետությունում չկա Սահմանադրական ճգնաժամ. «Կա ճգնաժամ, բայց այն քաղաքական է, և, մեր գնահատմամբ, իշխանությունն ուզում է այդ քաղաքական ճգնաժամն ուղղել դեպի սահմանադրական ճգնաժամ, որն, ըստ էության, այդպես չէ: Միջազգային պրակտիկայում ևս կան դեպքեր, որ քաղաքական ճգնաժամ է լինում, և իշխանությունները փորձում են դա շեղել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Վերջինս համոզմունք հայտնեց, որ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունները ոչինչ չեն տա, քանի որ գործող կետերը չեն իրականացվում:

 

***

 

Ավստրիայի ԱԳ նախարարը Բաքվում անդրադարձել է ԼՂ խնդրին

 

Բաքվում տեղի է ունեցել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցի, Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվում պաշտոնական այցով գտնվող Ավստրիայի ԱԳ նախարարը մամուլի ասուլիսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: Սեբաստիան Կուրցը նշել է, որ Ավստրիան կողմ է ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորմանը' ընդգծելով, որ այն կարևոր է տարածաշրջանի կայուն զարգացման համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-9-ը Ավստրիայի ԱԳ նախարարը Հայաստան այցի ընթացքում հայտարարել էր, որ իրեն մտահոգում է Ադրբեջանում մարդու իրավունքների հարցը և որ Ադրբեջանում անդրադառնալու է այդ խնդրին:

 

***

 

Հայաստանը հեռահար զենք կգնի. Սեյրան Օհանյան

 

Հայաստանի Զինված ուժերը շուտով կհամալրվեն նոր՝ առավել հեռահար զենքով: Նման հայտարարությամբ սեպտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք օրեցօր ընդլայնում ենք ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկերների, ավելի հստակ՝ Ռուսաստանի հետ և արդիականացնում սպառազինությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Օհանյանը:

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում նախարարը չմանրամասնեց, թե Հայաստանն ումից է գնելու այդ զենքերը: Օհանյանը հիշեցրեց ռազմական գաղտնիքի և դրա պահպանման սկզբունքի մասին' հավելելով, որ այն, ինչ կարող էր' արդեն ասել է:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին նախարարն ասաց, որ հարևան պետության պաշտպանունակության և սպառազինության հարցը մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: «Մենք մեր տեսակետներն ու մտահոգությունը հայտնում ենք բոլոր ատյաններում»,- ընդգծեց Օհանյանը:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը Երևանի պետական տնտեսագիտական համալսարան էր այցելել' մասնակցելու համալսարանի բակում Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված «Զոհերի հիշատակ» հուշաքարի և ուսանող-ազատամարտիկների լսարանի բացմանը:

 

***

 

Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից

 

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Նա երկշաբաթյա ստացիոնար բուժում էր անցնում ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո նրա մոտ ախտորոշվել է «վուլգար փսորիազ» հիվանդությունը, որի սրացման պատճառով Արսեն Խոջոյանը Սևանից,որտեղ զբաղվում է անասնապահությամբ, տեղափոխվել էր Հրազդանի բժշկական կենտրոն, որտեղից էլ ուղեգրվել երևանյան մասնագիտացված հիվանդանոց:

Նա ենթարկվել է համալիր' բիոքիմիական, կլինիկական, ինչպես նաև բոլոր տեսակի վարակների հետ կապված բուժզննության, ինչից հետո ստացել համապատասխան բուժում: Այս պահին, ըստ բժիշկ-մասնագետի, Արսեն Խոջոյանը գտնվում է կայուն ռեմիսիայի (հետզարգացման) վիճակում: Նշանակված համապատասխան բուժումն ու դեղորայքը, Արսեն Խոջոյանը կշարունակի տնային պայմաններում:

Հետագայում ևս, ըստ անհրաժեշտության, Արսեն Խոջոյանին կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն:

 

***

 

Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային. Պորոշենկո

 

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ այս տարվա մարտ ամսին Ռուսաստանի կողմից «բռնակցված» Ղրիմի թերակղզին կվերադարձվի Ուկրաինային: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ելույթ ունենալով Կիևում կայացած միջազգային կոնֆերանսում՝ Պորոշենկոն ասել է, որ Ղրիմի կորուստն Ուկրաինայի համար լուրջ խնդիր է համարվում, բայց, նրա խոսքով, երկիրը կվերադարձնի Ղրիմը: Ուկրաինայի առաջնորդը նաև նշել է, որ պարտադիր չէ՝ դա տեղի ունենա ռազմական ճանապարհով:

Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան հաջորդ երեքշաբթի պատրաստվում է վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:

 

***

 

Հակոբ Ինջիղուլյանը ցանկություն է հայտնել վերադառնալ հայրենիք. Սեյրան Օհանյան

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի փոխանցմամբ՝ հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը միջանկյալ մի կետում է, որին կհաջորդի երրորդ երկիր տեղափոխությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ այժմ վերջնականապես լուծվում է երրորդ երկիր գնալու կամ Հայաստան վերադառնալու հարցը: «Մեր ունեցած տվյալներով' Ինջիղուլյանը ցանկանում է հայրենիք վերադառնալ»,- ասաց Օհանյանը:

 

Անդրադառնալով ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձի խնդրին՝ Օհանյանն ասաց, որ այս հարցում նույնպես հայկական կողմը համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, սակայն երկու երկրների միջև կապի բացակայության պատճառով նման հարցերի լուծումը ձգձգվում և երկարում է:

 

2013թ. օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելիս, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը' հայտնվելով հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: 2014թ. օգոստոսի 29-ին «Արմենպրես»-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Արման Ինջիղուլյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ն երրորդ երկիր են տեղափոխել:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հայտարարել է, որ հայրենիք վերադառնալու պարագայում Հակոբ Ինջիղուլյանին որեւէ պատիժ չի սպասվում:

 

 

***

 

 


Գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել լրագրողի և անվտանգության աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպը

 

 

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված կարգով ընթացքը լուծելու համար:

 

 

***

 

 

Դոնեցկը ռմբակոծվել է. Դոնեցկի քաղաքային խորհուրդ

 

 

Դոնեցկի ուղղությամբ կրկին հրետանային կրակ է արձակվել ուրբաթ օրը գիշերը՝ չնայած Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման որոշմանը: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Դոնցեկի քաղաքային խորհրդի հաղորդագրությունը:

Ինչպես նշվել է, խաղաղ քաղաքացիները չեն տուժել, սակայն ռմբակոծության հետևանքով վնասվել է մի քանի բնակելի շենք և խողովակաշար: Հրետանային ռմբակոծությունից հետո Կիևի շրջանում ավտոմատ կերպով հոսանքազրկվել է 14 տրանսֆորմատորային ենթակայան, սակայն մինչև առավոտյան ժամը 11-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:

Ուկրաինայի արևելքում հրադադարն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին:

 

***

 

 

Դոնեցկը ռմբակոծվել է. Դոնեցկի քաղաքային խորհուրդ

 

Դոնեցկի ուղղությամբ կրկին հրետանային կրակ է արձակվել ուրբաթ օրը գիշերը՝ չնայած Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման որոշմանը: Այս մասին հայտնել է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով Դոնցեկի քաղաքային խորհրդի հաղորդագրությունը:

Ինչպես նշվել է, խաղաղ քաղաքացիները չեն տուժել, սակայն ռմբակոծության հետևանքով վնասվել է մի քանի բնակելի շենք և խողովակաշար: Հրետանային ռմբակոծությունից հետո Կիևի շրջանում ավտոմատ կերպով հոսանքազրկվել է 14 տրանսֆորմատորային ենթակայան, սակայն մինչև առավոտյան ժամը 11-ն էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է:

Ուկրաինայի արևելքում հրադադարն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 5-ին:

 

***

 

Գյումրիում խոշոր հրդեհ է բռնկվել

 

Խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրու Մայակովսկու 80 հասցեում: Գյումրու կենտրոնական շուկայի՝ «Լաչինի միջանցք» կոչվող տարածքի մոտ այրվում է երկհարկանի սեփական տան տանիքը: Երկհարկանի կառույցի առաջին հարկում խանութներ են, իսկ դրան կից կան այլ տներ, տարածքում իրականացվում է նաև առևտուր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Մարատ Սարիբեկյանը, վարչությունը հրդեհի մասին ահազանգ ստացել է 16:23-ին:

Հրդեհը մեծ արագությամբ տարածվում է՝ ընդգրկելով բավական մեծ տարածք: Տարածքի նեղ լինելը անհարամար իրադրություն է ստեղծում հրշեջ-փրկարարների համար: «Այս պահին դեռ չի հաջողվել կրակը մեկուսացնել: Այրվում է տան տանիքի մեծ տարածք: Աշխատանքների մեջ ներգրավված է 5 մարտական հաշվարկ՝ Գյումրիի ց, Արթիկից և Ախուրյանից, բացի այդ, աշխատանքերին մասնակցում է նաև քաղաքապետարանի 2 ջրցան մեքենա: Աշխատանքերն այս պահին կարգավորվում են և շարունակվում»,- նշեց Մարատ Սարիբեկյանը:
Դեպքի տարածքում աշխատում են նաև ոստիկանության և շտապ բուժօգնության ստորաբաժանումները:

 

***

 

ԱՄՆ պետքարտուղարի՝ Թուրքիա այցը չի շրջանցի Հայաստանի հարցը

 

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Անկարայում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ կարող է քննարկել նաև Հայաստանի և հայ-թուրքական հարաբերությունների հարցը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքակլութ Չավուշօղլուին: Վերջինս լրագրողներին հայտնել է, որ Քերիի այցի շրջանակներում իրենք ակնկալում են քննարկել Կիպրոսին, Հայաստանին և Ուկրաինային առնչվող հարցերը:

Իր խոսքում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի իր գործընկերոջ' Թուրքիայի հետ քննարկելու են մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները:

Չավուշօղլուից հետո ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին: