«Mediamall.am»-ն առաջարկում է ծանոթանալ օրվա կարևորագույն նորություններին.
Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
Հուլիսի 25-ին, ժամը 02.03-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում' «Քյարքիի» ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ:
«Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է սարին, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ2» միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 94-րդ կմ-ի մոտակայքում «Օպել» մակնիշի 34 PQ678 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սարի լանջին, ինչից վարորդ Վ. Կ.-ն (ծնվ.1988 թ.) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարները կանչի վայր հասնելը տուժածը տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները փակել գազի բալոնի փականը:
***
Սևանի թերակղզում կորել է Ֆրանսիայի քաղաքացի
Հուլիսի 25-ին, ժամը 02.10-ին Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. ավագ լեյտենանտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել առ այն, որ հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: Վերջինս ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՋՓՋ-ի փրկարարական խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Լևոն Հայրապետյանին մեղադրանքներ են առաջադրվել
Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն հուլիսի 24-ին հայ ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանին, որը կասկածվում է «Բաշնեւտ»-ի բաժնետոմսերի հափշտակման եւ անօրինական լեգալացման մեջ, մեղադրանքներ է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ հոդվածով (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Վեդոմոստի» թերթի՝ իր ավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
Նա նշել Է, որ յուրացման տակ նկատի Է առնվում գործակալի դրամական փոխհատուցումը, որը Հայրապետյանն ստանում Էր, որպես միջնորդ, երբ Ուրալ Ռախիմովը՝ Բաշկորտոստանի նախկին նախագահ Մուրթազ Ռախիմովի որդին, բաշկիրական ջերմաԷներգետիկական համալիրի ձեռնարկությանը վաճառում Էր ԱՖԿ «Սիստեմա»-ն:
Հայրապեստյանի փոխհատուցման գումարը, ըստ հետաքննության տվյալների, կարող Էր կազմել մինչեւ 50 միլիոն դոլար: Դա հաստատել Է Հայրապետյան փաստաբանը՝ Իգոր Կոմարովը: Ռախիմով-կրտսերը՝ գործով հիմնական կասկածյալն Է, իսկ Հայրապետյանը համարվում դրա գլխավոր մասնակիցը, «Վեդոմոստի»-ին ասել Է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
***
Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը
Ինչպես հայտնում է Russia Today-ը, Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը նշանակվել է կառավարության նիստում»,- գրել է Ավակովը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հինգշաբթի՝ Գերագույն ռադայի նիստում, հայտարարել էր իր հրաժարականի մասին:
«Սա երկրի պատմության մեջ լավագույն կառավարությունը չէ: Հուսով եմ՝ հետագայում ավելի կազմակերպված կառավարություն կստեղծվի»,-հայտարարել է Յացենյուկը:
***
Սպանություն Գյումրիում. հարուցվել է քրգործ
Հուլիսի 25-ին, ժամը 02.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սուր-ծակող-կտրող գործիքից ստացած արյունահոսող վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1978 թ. ծնված Էդգար Անտիկյանը, որը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
***
Գյումրիում երիտասարդն ընկել է գնացքի տակ և տեղում մահացել
Հուլիսի 24-ին, ժամը 21.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու 2-3-րդ կմ-ի մոտակայքում էլեկտրոգնացքի տակ անձը չպարզված քաղաքացի է ընկել, ով ստացված վնասվածքներից տեղում մահացել է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Գյումրի ուղեմասի 2727 կմ-ի 4 ՊԿ հատվածում էլեկտրոգնացքի տակ է ընկել անձը չպարզված տղամարդ (մոտ 25 տ.):
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և ապահովել լուսավորությունը:
***
Հրդեհ' Վ. Բրյուսովի անվան համալսարանում
Հուլիսի 25-ին, ժամը 11.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 42 հասցեում գտնվող Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել 5 մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.50-ին, մարվել' 12.06-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Սևանի թերակղզում կորած ֆրանսիացին ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին
Սևանի թերակղզում հուլիսի 24-ին' ժամը 15.30-ի սահմաններում կորած Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ժ. Պ.-ն հուլիսի 25-ին' ժամը 10.25-ին, ներկայացել է ՀՀ ԿԱ ոստիկանության Սևանի բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Հուլիսի 25-ին' ժամը 02.10-ին, Սևան քաղաքի ՈԲ ՕՀ ոստիկանության ավագ լեյտենանտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել և հայտնել, որ հուլիսի 24-ին' ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի 33 ՏՕ 134 պետհամարանիշի ավտոմեքենայով (տաքսի) Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու:
Վերջինս ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել է թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատա նքների համար դեպքի վայր էին մեկնել ՀՋՓՋ-ի փրկարարական և ՄՓՎ օպերատիվ խմբերը:
***
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 800-ը
Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով հուլիսի 25-ի դրության զոհերի թիվը հասել է 807-ի,իսկ վիրավորներինը՝ 5237-ի: Իսրայելական զոհված զինվորների թիվը գերազանցել է 30-ը, իսկ վիրավորների թիվը հասել է 200-ի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՀԱՄԱՍ-ի հետ կապված զինված խմբավորումները հուլիսի 25-ի գիշերը Լիբանանի հարավից 2 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնք, սակայն, պայթել են Լիբանանի տարածքում:
Պաղեստինյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գազայի հատվածում վաղ առավոտյան 4 պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ 3 կանայք: Բացի այդ, պաղեսինցի երկու կին զոհվել են Դեր Բալահի շրջանում օդային ռմբակոծության հետևանքով:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է դադարեցնել կրակը Գազայի հատվածում՝ նշելով, որ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Գազայի հատվածում մինչև անվտանգության և հանգստության հաստատումը:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ից:
***
Չինաստանում «Ռամասուն» թայֆունի զոհերի թիվը հասել է 62-ի
Ըստ վերջին տվյալների՝ Չինաստանում մոլեգնող «Ռամասուն» թայֆունի զոհ Է դարձել 62 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հաղորդել է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի քաղաքացիական վարչակազմի նախարարությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհվածների մասին: Եվս 21 մարդ անհետ կորած է համարվում:
Գերատեսչության տվյալներով՝ վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ թայֆունն արդեն վնաս է պատճառել Չինաստանի Գուանդունի, Հայնանի, Յունանի նահանգների եւ Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի ավելի քան 11 մլն բնակիչների: Ըստ նախնական գնահատումների՝ տարերքի պատճառած վնասը կազմում Է 6,2 մլրդ դոլար:
Ավելի քան 820 հազար բնակիչներ տեղատարափ անձրեւների ու հեղեղումների պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները, 261 հազար մարդ առաջին անհրաժեշտության իրերի կարիք ունի:
Հորդառատ անձրեւները մինչ այժմ ոչնչացրել են 37 հազար տուն: Թայֆունից տուժած շրջաններում մասնակիորեն վնասված են ենթակառուցվածքի օբյեկտներն ու ճանապարհները, նկատվում են Էլեկտրականության եւ ջրի մատակարարման ընդհատումներ:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ «Ռամասուն» թայֆունը մոլեգնել Է Ֆիլիպիններում եւ Վիետնամում, որտեղ ընդհանուր առմամբ տարերքի զոհ Է դարձել ավելի քան 60 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
***
Գերագույն ռադան փակեց լիագումար նիստը՝ չքննարկելով Յացենյուկի հրաժարականը
Ուկրաինայի Գերագույն ռադան հուլիսի 25-ին փակել Է լիագումար նիստը՝ չքննարկելով հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փակելով խորհրդարանի նիստը՝ փոխխոսնակ Ռուսլան Կոշուլինսկին հայտնել Է, որ հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 12-ին: Նա նաեւ նշել Է, որ հաջորդ շաբաթ ժողովրդական պատգամավորները կաշխատեն ընտրատարածքներում, իսկ մեկ շաբաթ հետո՝ կոմիտեներում: Այսպիսով, վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի հարցը չլուծված Է մնացել: Մինչդեռ հուլիսի 25-ի նիստի ընթացքում մի խումբ ժողովրդական պատգամավորներ հայտարարում Էին հաջորդ շաբաթ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտության մասին:
Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովն այսօր ավելի վաղ հայտնել Էր, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի քարտուղարությունն ստացել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը:
Յացենյուկը Գերագույն ռադայի հուլիսի 24-ի նիստում հայտարարել Էր իր հրաժարականի մասին՝ կապված խորհրդարանում կոալիցիայի փլուզման եւ Ռադայի կողմից կառավարական նախաձեռնությունների արգելափակման հետ:
Ուկրաինայի կառավարության նիստը հուլիսի 25-ին վարել Է փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, որը ժամանակավորապես կատարում Է նախարարների կաբինետի ղեկավարի պարտականությունները:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ հանդես Էր եկել հօգուտ այն բանի, որ արդեն հուլիսի 25-ին Գերագույն ռադան քվեարկության միջոցով արտահայտի իր դիրքորոշումը նախարարների կաբինետին վստահություն հայտնելու հարցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
***
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունի հուլիսի 29-ից ոչ շուտ
Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ որոշում կընդունի հուլիսի 29-ից ոչ շուտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 25-ին հայտնել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի ներկայացուցիչ Մայա Կոցյանչիչը՝ դժվարանալով նշել կոնկրետ ժամկետներ:
«Երեքշաբթի օրը պարզ կդառնա հաջորդ փուլերի մասին»,- ասել Է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն հուլիսի 25-ին քննարկել Է Ուկրաինայի իրադրության առնչությամբ տնտեսական պատժամիջոցների վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկությունները: Դրանց գործարկման համար անհրաժեշտ կլինի որոշում քաղաքական մակարդակում, պարզաբանել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Թոդը:
Թոդի խոսքով՝ մշտական ներկայացուցչիների կոմիտեն արդեն ավարտել Է նիստը: «Դա նշանակում Է, որ Եվրահանձնաժողովը, Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության հետ համագործակցելով, այժմ կարող Է առաջ շարժվել իր օրենսդրական առաջարկության նախապատրաստման գործում, որը պետք Է հայտնվի շատ շուտով»,- ասել Է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:
Ինչ վերաբերում Է հնարավոր տնտեսական պատժամիջոցներին, ապա ըստ արեւմտյան զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Եվրոպայի երկրները քննարկում են հնարավոր սահմանափակիչ միջոցներ Ռուսաստանի պետբանկի նկատմամբ: Մասնավորապես, ենթադրվում Է ՌԴ-ի՝ պետության խոշոր մասնակցությամբ բանկերին արգելել օգտագործել Եվրոպայի երկրների բաժնետոմսրեի շուկաներն՝ այլ պետություններից ներդրողների միջոցների ներգրավման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: