Galatv.am - Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել, թե Ադրբեջանում պատահմամբ հայտնված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը չի ցանկանում հայրենիք վերադառնալ:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում տեղեկացրեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրենց լրատվամիջոցներից մեկի կողմից տեսանյութ է տարածվել, այժմ դրա իսկությունը ճշտում ենք:

Ամեն դեպքում, վաղը հանդիպելու ենք ԿՄԽԿ-ի ներկայացուցիչների հետ, վաղը Բաքվի գրասենյակից վերադառնում է պատվիրակությունը, իրենց հետ խոսելուց հետո կորոշենք մեր հետագա գործունեությունը»:

ԳԱԼԱ-ի հարցին, թե այն, որ Ադրբեջանում ռազմագերիների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը երեկ հայտարարել էր, որ որևէ խոչընդոտ չեն տեսնում Հակոբի' հայրենիք վերադառնալու մեջ, արդյոք չի խոսում այն մասին, որ դա իրենց պաշտոնական տեսակետն է և դեմ չեն, որ Հակոբը Ինջիղուլյանը Հայաստան վերադառնա, Հովհաննիսյանը պատասխանեց.

«Դժվարանում եմ ասել, թե դա ինչ էր նշանակում, երբ առաջին օրը պաշտոնական հայտարարում են, երկրորդ օրը մեկ այլ բան ասում»:

Մանրամասները` այստեղ: