ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ՌԴ-ում ժամանակավոր ապաստան Է ստացել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներին փոխանցեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության մի շարք գաղտնի նյութեր, ցանկանում Է վերադառնալ հայրենիք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է նրա փաստաբանը՝ Անատոլի Կուչերենան:
«Նա մտածում Է: Նա վերադառնալու ցանկություն ունի, եւ մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որպեսզի դա իրականացնենք»,-ասել Է Կուչերենան իր գրքի շնորհանդեսի ժամանակ, որը մարտի 3-ին տեղի Է ունեցել «Ինտերֆաքս»-ի կենտրոնական գրասենյակում:
Նա հավելել Է, որ Սնոուդենը ե՛ւ ռոս, ե՛ւ ամերիկացի փաստաբանների թիմ ունի: «Մենք լուծում ենք իրավական հարցերը»,-ասել Է Կուչերենան:
Փաստաբանը նաեւ պատմել Է, որ Սնոուդենը շարունակում Է հարմարվել Ռուսաստանի կյանքին, «սովորում Է ռուսերեն, կան հաջողություններ»: