«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»: Այս մասին գրում է Bild-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն Հայաստանի հավաքականի ավագը դժգոհ է մանկունիացիների կազմում իր շուրջ ստեղծված իրավիճակից և ցանկանում է փոխել ակումբգը:
Ավելի վաղ Ժոզե Մոուրինյուն հայտարարել էր, որ անգլիական ակումբը պատրաստ է հրաժարվել Մխիթարյանից հարմար առաջարկի դեպքում:
Իսկ դորտմունդյան թիմի գործադիր տնորեն Հանս Յոահիմ Վատցկեն էլ հայտարարել էր, որ ֆուտբոլիստի տեղափոխությունը քիչ հավանական է: