Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է կրկին վերադառնալ Դորտմունդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին գրում է գերմանական հեղինակավոր Kicker պարբերականը: Մխիթարյանը վերադարձը հնարավոր է, բայց խնդիր կարող է առաջացնել Մխիթարյանի բարձր աշխատավարձը: Հայ կիսապաշտպանը կարող է արժանանալ Կագավայի, Գյոտցեի և Շահինի ճակատագրին' հեռացած լինելով «Բորուսիա»-ից, ինչ-որ ժամանակ անց կրկին վերադառնալ Դորտմունդ:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 12 խաղերից միայն 2-ում է հայտավորված եղել: