Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ավելի իրատեսական է դառնում:
Ինչպես տեղեկանցում է գերմանական Bild-ը՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագը հաղորդագրություն է ուղարկել դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին, որում նշել է, որ տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Հիշեցնենք, որ մանչեսթերյան թիմը Մխիթարյանի համար առաջարկում է 42 միլիոն եվրո: