Մխիթարյանը կարող է խաղալ հարյուր տոկոսով: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը, հավելելով, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով թեթև վնասվածք ուներ, կրկին վերադառնում է թիմի կազմ և կմասնակցի Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Պադերբորնի» դեմ կայանալիք խաղին:
«Մխիթարյանը կարող է խաղալ 100%-ով: Այն, որ նա չկար «Աուգսբուրգի» դեմ խաղում, պարզապես զգուշավորություն էր: Մխիթարյանի մոտ մկանային խնդիր էր նույն հատվածում, որտեղ կես տարի առաջ վնասվածք ուներ: «Միկին» խաղալու է «Պադերբորնի» դեմ խաղում»,- մարզչի խոսքը մեջբերում է ruhrnachrichten.de-ն:
Խաղը տեղի կունենա այսօր երեկոյան: