Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպաններ Անխել Դի Մարիան և Մեսութ Օզիլը ցանկանում են վերադառնալ մադրիդյան թիմ:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, երկու ֆուտբոլիստներն առաջարկել են իրենց ծառայությունը թիմին:
Դի Մարիան դժգոհ է ՊՍԺ-ում ունեցած իր կարիերայից, իսկ Օզիլի պայմանագիրը «Արսենալի» հետ ավարտվում է 2018թ.-ին: Կողմերը բանակցում են, սակայն ֆուտբոլիստը ավելի բարձր աշխատավարձ է ուզում և չի բացառվում, որ ֆուտբոլիստը վերադառնա Իսպանիա:
Տեղեկացվում է նաև, որ մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հետևում է ֆուտբոլիստների խաղին և նշել, որ Օզիլն ու Դի Մարիան կարող են ուժեղացնել ցանկացած ակումբ: