ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն այժմ ապրում է Ռուսաստանում, հայտարարել է, որ ապագայում կցանկանար վերադառնալ հայրենիք եւ շարունակել աշխատել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինչ վերաբերում Է անձամբ ինձ, ես միշտ ցանկացել եմ հասնել տուն, լինել ընտանիքիս հետ: Ես սիրում եմ իմ աշխատանքը եւ ցանկանում եմ վստահ լինել, որ անում եմ այնքան, որքան կարող եմ»,- տեսահեռարձակման միջոցով ասել Է Սնոուդենը «Ազատությունների փառատոն 2014» խորհրաժողովի մասնակիցներին, որը ընթանում Է Բրյուսեում:
Սնոուդենը նշել է, որ ինքը միայնակ չի կարող փոփոխությունների հասնել տեխնոլոգիաների եւ քաղաքականության բնագավառում: «Մենք պետք Է միավորենք ջանքերը»,- հայտարարել Է նա:
Սնոուդենն առաջարկում Է ստեղծել հիմնադրամներ եւ կազմակերպություններ, որոնք մասնագիտացած լինեն քաղաքացիների տեղեկատվական անվտանգության բնագավառում՝ պայքարելու համար համընդհանուր լրտեսման դեմ:
Նա կարծում Է, որ խորհրարանները բականաչափ արդյունավետ չեն այդ հիմնախնդրի դեմ պայքարում, քանի որ դրանց «ապաիրազեկում Է սեփական ղեկավարությունը», որպեսզի «օրենսդիրները չհասկանան, թե ինչ վնաս Է հասցվում երկրին եւ մարդկանց», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: