ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք խանութը: Վերջիններս չեն պահպանել պարետի 24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել: 48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը , որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների բացայկայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ: Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: