Եգիպտական Սինայի թերակղզու օդանավակայանը, որն օգտագործվում է ՄԱԿ-ի խաղաղարար առաքելության ուժերի կողմից, գնդակոծվել է «Վիլայեթ Սինայ» եգիպտական խմբավորման գրոհայինների կողմից, հաղորդում է Sputnik գործակալությունը:

 

«Ահաբեկիչները հրթիռակոծման են ենթարկել օբյեկտը, զոհեր չկան»,- ասել է ռազմական աղբյուրը:

 

Նշվում է, որ «Վիլայեթ Սինայի» գրոհայինները հավատարմության երդում են տվել «Իսլամական պետությանը»: