Եգիպտոսում ծայր առած բախումների կենտրոնում այս անգամ հայտնվել է Կահիրեի մոտակայքում գտնվող Մեդիա-քաղաքը՝ Մադինաթ ալ Իալամ: «Մուսուլման եղբայրներ» շարժման կողմնակիցներն ուրբաթօրյա աղոթքից հետո ավտոբուսներով մոտեցել են տեղեկատվական համալիր շինությանը, ու գտնվում են մի շարք հեուստաընկերությունների կինոստուդիաներն ու գրասենյակները, և փորձել են գրոհով վերցնել այն:
Իրավապահ մարմինները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Անկարգությունների արդյունքում ջարդուփշուր էն արվել և հրդեհվել տասնյակ մեքենաներ: Ուժային կառուցներին հաջողվել է հետ մղել իսլամիստների գրոհը: Ձերբակալվել է 30 ցուցարար: Տուժածների քանակը հասնում է 23-ի, որոնց թվում՝ հրազենային վնասվածք ստացած 3 ոստիկան: