Եգիպտական դատարանը վճռել է փակել մի քանի հեռուստաալիքներ, որոնց թվում են «Ալ-Ջազիրա»-ի մասնաճյուղը, «Մուսուլման եղբայրների» հեռուստաալիքը, «Ահրար 25»-ը, ինչպես նաև «Ալ-Յարմուկ» և «Ալ-Կուդս» հեռուստաալիքները: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Agence France-Presse-ին:
«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությանը մեղադրել են Եգիպտոսի վերջին հեղափոխության կողմնակալ ներկայացման և երկրի անվտանգությանը սպառնալու մեջ: Մյուս հեռուստաալիքները մեղադրվում են իսլամիստական կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար:
Եգիպտական իշխանությունների և «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի միջև հակամարտությունը տևում է արդեն մի քանի ամիս: Հեռուստաալիքի հեռարձակումը Եգիպտոսում կասեցվել էր դեռևս հուլիսի սկզբին: